Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
Երևի թե բոլոր կանայք, ովքեր միմյանց հետ զրուցում են ինտիմ թեմաններով, հաճախ են իրար հարց տալիս՝ իսկ դու հեշտոցի արտադրություն ունենո՞ւմ ես և նույնքան հաճախ էլ միմյանցից լսում են դրական պատասխան՝այո´, ու միասին էլ սկսում են քննարկել, թե դա ինչի՞ հետ կարող է կապված լինել և ի՞նչ անել՝ այդ տհաճ երևույթից ազատվելու համար: Հաճախակի դառնալու դեպքում երևույթն իսկապես սկսում է հուզել և տհաճություն պատճառել կանանց: Խնդրին անդրադարձավ և երևույթի մասին Ladynews.am-ին պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը:
«Կա հեշտոցի արտադրության մի քանի տեսակ՝ կաթնաշոռի տեսքով, թափանցիկ, դեղին լորձային, հոտով կամ առանց հոտի, այս բոլորին բնորոշ է հարուցիչի առկայությունը՝ հիմնական նպաստող գործոնը իմունիտետի անկումն է»,- խոսելով թեմայից՝ պարզաբանեց գինեկոլոգը: Նրա խոսքով՝ երևույթն հիմնականում հանդիպում է 17-35 տարեկան կանանց և օրիորդների շրջանում: «Գոյություն ունեն պայմանական ախտածին մանրէներ, որոնք իմունոդեֆիցիտ վիճակի հետ կապված ակտիվանում են, հիմնական դերը տրվում է սնկերին և գարդներելային: Երևույթը հիմնականում կապված է տեղային իմունիտետի անկման հետ, բավական է կինը կամ աղջիկը ինչ-որ գրիպով կամ նմանատիպ հիվանդությամբ հիվանդանա, և այնտեղ մի ախտածին մանրէ ակտիվանա»,- շարունակելով թեման՝ պարզաբանեց Նորայր Ղուկասյանը:
Ըստ նրա՝ երևույթը կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ աղջիկը, հիվանդանալով ինչ-որ հիվանդությամբ, օգտագործում է անտիբիոտիկներ, որն էլ կարող է պատճառ դառնալ հեշտոցում սնկերի առաջացման, սա էլ իր հերթին կրկին կբերի հեշտոցային արտադրության: «Պատճառ կարող են հանդիսանալ նաև տարատեսակ համակարգային հիվանդություններ, որոնց դեպքում նույնպես տեղի է ունենում իմունիտետի անկում՝ ևս բերելով հեշտոցային արտադրության»,- հավելեց մասնագետը:
Նորայր Ղուկասյանն անդրադարձավ նաև այն հիմնական խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ հեշտոցային արտադրության հետևանքով. «Անընդհատ կրկնվող արտադրությունը կարող է բերել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, կպումային հիվանդության, ինչու չէ նաև՝ անպտղության»: Խնդիրներից և տհաճ երևույթից խուսափելու համար՝ գինեկոլոգը կանանց և աղջիկներին խորհուրդ է տալիս լինել հետևողական՝ զգալով, որ երևույթը դառնում է կրկնվող գործընթաց 'անպայման դիմել բժշկի և ստանալ լիարժեք բուժում:
|
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Maga, բարև Ձեզ: Կարող եք կատարել լվացումներ երիցուկի թուրմով, հեքսիկոնի լուծույթով: Երեկոյան քնելուց առաջ կարող եք օգտագործել միկոնազոլ և մետրոնիդազոլ պարունակող մոմիկներ, 5 օր:
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Hasmik, բարև Ձեզ: Եթե համոզված եք, որ դա ջրային արտադրություն է, թափանցիկ է, առանց հոտի, հնարավոր է պտղաջրեր են արտահոսում: Հարկավոր է անպայման դիմել գինեկոլոգի:
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Sofia, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի կարելի է ենթադրել, որ Ձեզ մոտ կա միզապարկի բորբոքում և բավականին բարդացած ընթացքով: Խորհուրդ կտայի անպայման դիմել ուրոլոգի:
ANNA
11.12.2015
Սերինե
04.12.2015
lusine
01.12.2015
LAURA
01.12.2015
narine mnacakanyan
29.11.2015
anush ghazaryan
26.11.2015
Nune
26.11.2015
Maga
24.11.2015
Hasmik
23.11.2015
Sofia
18.11.2015
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի Diana, բարև Ձեզ: Ամենայն հավանականությամբ կա բորբոքային պրոցես, սակայն միայն նշված գանգատներով կողմնորոշվել ինչ խնդիր է, մի փոքր դժվար է: Կարևոր է արտադրության բնույթը, ունի հոտ, թե ոչ: Տնային պայմաններում կարող եք կատարել լվացումներ հակասեպտիկ լուծությներով, կամ հակասեպտիկ պարունակող մոմիկներ օգտագործել: Որովայնի ստորին և աճուկային հատվածի ցավերի պատճառները տարբեր , դրանք կարող են կապված լինել արգանդի միոմայի, էնդոմետրիոզի, ձվարանների կիստաների և այլ պատճառների հետ:
ANI A
12.11.2015
julieta
09.11.2015
Մեդ-Պրակտիկ
03.11.2015
Հարգելի Meri, բարև Ձեզ: Լիարժեք բուժում ստանալու համար հարկավոր է կատարել մեզի ցանքս և որոշել հակաբիոտիկի հանդեպ զգայունություն: Բացի հակաբիոտիկից նշանակվում են նաև սիմպտոմատիկ և միզուղիների աշխատանքը լավացնող միջոցներ:
Մեդ-Պրակտիկ
24.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Diana
08.10.2015
Meri
01.10.2015
Մեդ-Պրակտիկ
28.07.2015
Հարգելի Lilit, բարև Ձեզ: Ցանկալի էր օգտագործել առանց որևէ քիմիական հավելումի: Ամենայն հավանականությամ քորը հենց դրանից է: Կարող եք կատարել երիցուկի թուրմով լվացումներ, եթե քորն անտանելի է, կարելի է խմել որևէ հակաալերգիկ միջոց:
Մեդ-Պրակտիկ
25.07.2015
Հարգելի Anahit, բարև Ձեզ: "Պապ" քսուկով ախտորոշվում են արգանդի պարանոցի էպիթելի բջջային փոփոխությունները: Ամենայն հավանականությամբ նկատի են ունեցել, որ կան ատիպիկ բջիջներ: Նման պատասխանից հետո ցանկալի է անցկացնել նաև կոլպոսկոպիկ հետազոտություն:
Lilit
07.07.2015
Մեդ-Պրակտիկ
07.07.2015
Հարգելի Lilt, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք որ հատվածի համար եք օգտագործել: Եթե ժամկետն անց է, պարունակում է քիմիական գունանյութ կամ արոմատիզատոր, հնարավոր է:
Anahit
23.06.2015
Մեդ-Պրակտիկ
18.06.2015
Հարգելի Sona, բարև Ձեզ: Պարզելու համար հարկավոր է հանձնել հեշտոցի քսուք, հնարավոր է արտադրության պատճառը սնկերն են կամ գարդներելյոզը:
Lilit
14.06.2015
Sona
08.06.2015
MAYA
01.06.2015
Մեդ-Պրակտիկ
28.05.2015
Հարգելի SOXHIK, եթե սնկային ախտահարումը լինի մաշկի վրա, որը տվյալ հատվածին այնքան էլ բնորոշ չէ, ապա քերուկով այն կարելի է ախտորոշել: Եթե ունենում եք նաև չորության զգացում և տվյալ հատվածի մաշկը համեմատած ավելի բաց գույնի է, չի բացառվում, որ դա լեյկոպլակիա է, ցանկալի է նորից հանձնել անալիզ տվյալ հատվածից, բայց արդեն բջջաբանական հետազոտության համար: Ցանկալի է նաև հետազոտել միզապարկը, հանձնել մեզի անալիզ, հնարավոր է քորը կապված է միզապարկի բորբոքման հետ:
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն